Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Ինչպես կանխել սթրեսը. 1in.am

Ինչպես կանխել սթրեսը. 1in.am

Կարևոր է կոփվել ո՛չ միայն ֆիզիկապես, այլև՝ հոգեպես: Այդպես կկարողանաք դիմանալ ցանկացած տհաճ իրավիճակի: healthinfo.ua-ն ներկայացնում է մի քանի օգտակար սովորություն՝ սթրեսին հեշտությամբ դիմակայելու համար:

1. Լավ քնել


Անքնությունը գլխավոր ախտանիշն է այն բանի, որ օրգանիզմը գրգռված վիճակում է: Պահպանեք քնի ռեժիմը՝ նյարդերն ավելորդ անգամ չլարելու համար: Համարվում է, որ նորմալ քունը պետք է տևի 7-8 ժամից ոչ պակաս: Բայցև երկար քնել պետք չէ՝ 9 ժամից ավելի քունը սպառնում է արթնանալուց հետո գլխացավով և թույլ վիճակով: Մի պառկեք քնելու կուշտ ընթրելուց հետո: Ավեի հեշտ կլինի քնել, եթե վերջին անգամ ուտեք քնելուց 3-4 ժամ առաջ: Օգտակար է բուսական եփուկներով կամ բուրավետ յուղերով վաննան: Նախընտրությունը տվեք ալոճենու, վաղենակի, կատվախոտի, վայրի սուսամբարի, անանուխի, եղինջի ծաղիկներին:

2. Խուսափել աղմուկից


Մարդկանց մեծ մասը չի կարողանում քնել առանց հեռուստացույցի: Էկրանից հաճախ ագրեսիվ տեղեկատվություն է հաղորդվում: Դա մեծացնում է մեր նյարդային համակարգի ծանրաբեռնվածությունը: Հեռուստացույց օգտագործեք միայն որոշակի ծրագրեր դիտելու համար: Մնացած ժամանակն ավելի լավ է լսել հաճելի և հանգիստ երաժշտություն:

3. Ժամանակ անցկացնել մաքուր օդում


Մեր օրգանիզմը թթվածնի մշտական ներհոսքի կարիք ունի: Երկարատև զբոսանքներն անտառում կամ այգում շատ օգտակար կլինեն, կօգնեն հաղթահարել անքնությունը:

4. Խոտաբույսեր


Օգտագործեք վաղենակի եփուկ նյարդային բարձր գրգռվածությունը և անքնությունը հաղթահարելու համար: Արևքուրիկն ունի հակադեպրեսանտ հատկություններ:

5. Փոխել սննդակարգը


Լիարժեք և հավասարակշռված սնվելն օրգանիզմին կապահովի բոլոր սննդանյութերով և վիտամիններով: Ավելի լավ է վիտամիններ ստանալ թարմ մթերքներից, բայց եթե դա միշտ չէ, որ հնարավոր է, սննդակարգում ավելացրեք վիտամինա-հանքային համալիրներ:

6. Զբաղվել ֆիթնեսով


Ամենօրյա ֆիզիկական վարժություններն ամրապնդում են ջլերը, զարգացնում են մկաններն ու ոսկրային համակարգը: Բացի դրանից՝ վարժությունները դարձնում են ավելի հանգիստ և հավասարակշռված:

7. Ամեն ինչին նայել փիլիսոփայորեն


Պետք է ո՛չ միայն ողջամիտ լինել, այլև վրիպումներն ու անհաջողություններն ընկալել որպես կյանքի բնական բաղադրիչ: Պետք չէ ծայրահեղությունների մեջ ընկնել: Դրականորեն մտածեք:

8. Ճիշտ շնչել


Շնչեք որովայնով: Այդպիսի շնչառությունն արյունը հագեցնում է թթվածնով, բարելավում է աղիների գալարակծկանքը, հանգստացնում է նյարդերը, մերսում որովայնի խոռոչը:

9. Ջրային պրոցեդուրաներ


Նյարդային համակարգն առավել լավ ամրապնդում է լողը: Ջուրը հանգստացնում է, խթանում է մաշկի նյարդային վերջույթները: Առավոտյան օգտակար է կոնտրաստային լոգանքը, այն ամրապնդում է կենտրոնական նյարդային համակարգը: Երեկոյան ընդունեք տաք լոգանք:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.kom-dir.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ